Վերնատուն

Հեղինակային երգը՝ հեղինակ–կատարողների «ափի մեջ»․ «Վերնատուն»

«Բոհեմ» գրական- երաժշտական խմբի հիմնադիր-անդամ, հեղինակ — կատարող Ռուբեն Քամալյանը խոսում է հեղինակային երգի, պոեզիայի ու դրա պահանջարկի, երգերի թեմատիկ ընտրության մասին։

Ռուբեն Քամալյանն ասում է՝ 2020 թվականի իրադարձություններից հետո կեղծ է հնչում լիրիկական ժանրում ստեղծագործելը։

«Ինձ համար անսպառ նյութ է այն ամենը, ինչ հետաքրքրում և հուզում է հանրությանը, ժողովրդին, երկրին»։

«Բոհեմ» գրական– երաժշտական խումբը հիմնելու գաղափարը ծնվել է հանրությանը նոր ձևաչափով ներկայանալու փնտրտուքի արդյունքում։ «Մենք ուզում էինք գտնել մի ձև, որը պոեզիան ավելի լսելի ու հանրային կդարձնի», – ասում է «Բոհեմի» հիմնադիրը։

«Բոհեմը» նպատակ ուներ շրջանցել պոեզիան մատուցելու խորհրդային տարիների պաթետիկ մոտեցումները և պոեզիան բերել հեղինակային երգի տիրույթ՝ երկուսի մեջ բովանդակային կապ ստեղծելով։

Հեղինակային երգի պահանջը հեղինակ-կատարողների «ափի մեջ» է՝ ասում է Ռուբեն Քամալյանը, ապա հավելում, որ հեղինակ- կատարողները պիտի շարժվեն և հնարավոր բոլոր միջոցներով հասանելի դառնան։

Back to top button