Հատուկ նախագիծ

Պոնտի. հունական համայնքի կյանքը Հայաստանում․ «Հատուկ նախագիծ»

Հունական Պոնտի համայնքը կոչվում է այս անունով ու տարբերվում է Հայաստանում գործող մյուս հունական համայնքներից հենց անունով: Այստեղ հավաքվում են մարդիկ, որոնք սերում են Պոնտոսից:

Սարյան փողոցի վրա գտնվող Հայփոստի վերջին հարկ բարձրանալիս կտեսնեք տարբեր համայքների լուսանկարներով պաստառներ՝ վրացական, բելառուսական, հունական և այլն:

Հենց այստեղ տարբեր ժամերի ամեն կիրակի բոլորը հավաքվում են. երգում հունական երգեր, պարում հունական պարեր, սովորում հունարեն և փորձում ճանաչել իրենց պապերի երկիրը:

Չէ՞ որ նրանց մեծ մասը ծնվել է Հայաստանում ու երբեք չի եղել պապերի երկրում: Հույն երեխաների շարքում նաև հայեր կան, որոնք ծնողներին խնդրել են իրենց բերել հունական համայնք ծանոթանալու այս հարուստ պատմություն ունեցող երկրի մշակույթին:

Պոնտիի առօրյայից մի փոքր հատված է միայն այստեղ, բայց Հայաստանում ապրող այս համայնքի նվիրվածությունը մեր երկրի հանդեպ այնքան ցայտուն է, որ մեկ հաղորդման մեջ էլ կարելի է դա նկատել:

Back to top button