ԿարևորՀասարակություն

31 խորքային հորի տանիք ամբողջությամբ վերանորոգված է

Իրականացվել է «Վեոլիա ջուր» ընկերության 2022թ․ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի ևս մեկ բաղադրիչ, տեղեկացնում է ընկերությունը։

«Քլորի և խմելու ջրի մաքրման կայանների ծառայության» աշխատակիցները վերանորոգել են ոչ միայն ծրագրով նախատեսված «Կաթնաղբյուր» և «Ապարան» ջրաղբյուրների 28, այլև խնայված ռեսուրսներով «Ղազարավան» ջրաղբյուրի 3 խորքային հորերի տանիքները:

Աշխատանքների իրականացման համար «Վեոլիա ջուր» ընկերությունը տրամադրել է շուրջ 50 մլն դրամ:

Նախկինում տանիքների խարխուլ լինելու պատճառով ձյունն ու անձրևաջրերը մշտապես ներթափանցել են շինություններ ու խնդիրներ առաջացրել պոմպերի աշխատանքում՝ դառնալով այդտեղից սնուցվող տարածքների ջրանջատումների պատճառ:

Ավելին, ձմռան սառնամանիքներին ջրատարները երբեմն սառել են՝ առաջ բերելով շատ ավելի մեծ խնդիրներ՝ ընդհուպ մինչև ջրատարի պայթել:

Այժմ 31 խորքային հորերի տանիքներ ամբողջությամբ վերանորոգված են, ինչը կապահովի խորքային հորերի հուսալի շահագործումը, հետևաբար նաև կանոնավոր ջրամատակարարումը, իսկ սպասարկող անձնակազմը կաշխատի առավել հարմարավետ պայմաններում:

Back to top button