Կյանքին ասել այո՛

Հասկանում էի, որ թիկունքը նույնկերպ պիտի ամուր լինի ու մատակարարումը չդադարի․ Ռուբեն Գյոնջյան․ «Կյանքին ասել այո՛»

Ռուբեն Գյոնջյանն ավարտել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, բայց ստացած թերապևտի մասնագիտությամբ երբևէ չի աշխատել։ Աշխատանքային ուղին սկսել է Հանրային հեռուստաընկերությունից, ապա՝ զբաղվել բիզնեսով, մասնավորապես, ՏՏ ոլորտում։ 2016-ի քառօրյա պատերազմից հետո աշխատանքի անցավ Instigate Robotics ընկերությունում, որի ինժեներական գծով տնօրենն է այժմ։ 44-օրյա պատերազմի շրջանում պարբերաբար այցելում էր Արցախ, բայց Ռուբենի բուն առաքելությունն այդ օրերին թիկունքում էր․ կազմակերպել անհրաժեշտ պարագաների հավաքագրումն ու ժամանակին հասցնել տղաներին։

«Հասկանում էի, որ թիկունքը նույնկերպ պիտի ամուր լինի ու մատակարարումը չդադարի»,-ասում է Ռուբենը։

Պատերազմից հետո Instigate ընկերությունը որոշեց ստեղծել համապարփակ պաշտպանության մի համակարգ, որը կմիավորեր ոլորտի տեղական բոլոր արտադրողներին։ Ռուբեն Գյոնջյանի փոխանցմամբ՝ ընկերության ջանքերով ստեղծված իրավիճակային կենտրոնն ու ամբողջ համակարգը էական նշանակություն կարող են ունենալ մեր երկրի պաշտպանության ոլորտում։

Ընկերությունն իր գործն արել է, սպասում են պետական կառույցների արձագանքին։ Ռուբեն Գյոնջյանը ծնվել է 1976 թվականին Երևանում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Հարցազրույցում օգտագործվել են կադրեր Instigate Robotics ընկերության տրամադրած տեսանյութից։

Back to top button