ԿարևորՍպորտ

Խորվաթիան 11 մետրանոցներով հաղթեց Բրազիլիային

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Կատարում ընթացող ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ խաղում հանդիպեցին Խորվաթիայի և Բրազիլիայի հավաքականները։

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Եվրոպան ներկայացնող հավաքականն ավելի ուժեղ գտնվեց։

Խորվաթներն իրենց պատմության մեջ երրորդ անգամ են դուրս եկան Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Մինչ այդ նրանք 1/2 եզրափակիչ են դուրս եկել 1998 եւ 2018 թվականներին։ 1998 թվականից ի վեր միայն Գերմանիան է ավելի հաճախ դուրս գալիս Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Գերմանացիները չորս անգամ խաղացել են կիսաեզրափակչում, ֆրանսիացիները՝ երեք։

Խորվաթիայի հավաքականն Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում կհանդիպի Արգենտինա-Նիդերլանդներ զույգի հաղթողի հետ, որոնց հանդիպումը նույնպես կկայանա այսօր՝ դեկտեմբերի 9-ին։ Մեկնարկային սուլիչը կհնչի 23:00-ին:

Back to top button