ԿարևորՀասարակություն

Դեսպան Ջոն Գալագերը հյուրընկալել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի բրիտանացի մասնակցին

Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հյուրընկալել է Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի բրիտանացի մասնակից Ֆրեյա Սքային և ողջ բրիտանական պատվիրակությանը։ Նա նաև ողջունել է Մալենային՝ անցյալ տարվա հաղթողին, որն իր հանրահայտ «Քամի քամի» կատարման շնորհիվ մրցույթը բերել է Հայաստան:

Նա խոսել է «Մանկական Եվրատեսիլի» մրցույթին Բրիտանիայի մասնակցության և այս կիրակի սպասվող եզրափակչի շուրջ ունեցած հույսերի մասին: Բրիտանացի հյուրերը նշել են, որ ուրախ են Երևանում գտնվելու համար և տպավորված են «Եվրատեսիլի»՝ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած բացման արարողությամբ:

15 տարվա ընդմիջումից հետո այս տարի Միացյալ Թագավորությունը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլին»։

Back to top button