Հաջողության նոտա

Բացահայտել այն, ինչ կա հորիզոնից այն կողմ. կենսաֆիզիկոս Նաիրա Այվազյան․ «Հաջողության նոտա»

ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնում:

Թունաբանության միջազգային միության Եվրոպական սեկցիայի նախագահն է և «Toxicon» հեղինակավոր միջազգային հանդեսի խմբագրական կազմի անդամ: Հեղինակ է շուրջ 140 տպագիր գիտական աշխատանքների, այդ թվում նաև ուսումնամեթոդական ձեռնարկների և մենագրության:

Որպես գիտական ղեկավար, փորձագետ իրականացրել է 20-ից ավելի գիտահետազոտական դրամաշնորհային ծրագիր: Սիրում է սպորտը և օպերային արվեստը:

Back to top button