ԿարևորՔաղաքական

ԱՀ ԱԺ–ն առաջարկում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները Արցախի նկատմամբ որակել որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել է ԱՀ ԱԺ առաջարկությունը.

«Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի  բոլոր պետություններին և նրանց  խորհրդարաններին ԱՀ Ազգային ժողովն առաջարկում է ՝ դատապարտել  Ադրբեջանի ներկայիս  սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես  21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն»:

Back to top button