Կարևոր

Ադրբեջանը հաճախ բանակցություններից հետո  հայտարարում է մի բան, որն իրականության հետ կապ չունի․ ԱԽ քարտուղար

Ադրբեջանը հաճախ բանակցություններից հետո  հայտարարում է  մի բան, որն իրականության հետ կապ չունի, ասել է ԱԺ արտահերթ նիստում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝  ներկայացնելով, թե  Ադրբեջանի հետ  ինչ ուղղություններով են քննարկումներ ընթանում։

«Բրյուսելում մայիսի  22-ին առաջնորդների հանդիպումից հետո նախագահ Ալիևը վերադառնալով Բաքու  հայտարարել էր, որ միջանցք են քննարկել, որ ղարաբաղյան հարցը լուծված է։ Դրանից հետո Շառլ Միշելի խոսնակը հրապարակային հայտարարել էր, որ միջանցք չի քննարկվել և  ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական արդյունքը որևէ մեկին հայտնի չէ, այսինքն  ԼՂ հիմնախնդիրը շարունակվում է քննարկվել։

Այս առումով մեր  պատգամավորները, հանրությունը,  ովքեր սրա հետ կապված հարց ունեն, պետք է ուշադրություն դարձնեն, որ Ադրբեջանը հաճախ բանակցություններից հետո  հայտարարում է  մի բան, որն իրականության հետ կապ չունի»,– ասել է Արմեն Գրիգորյանը։

Back to top button