ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայում նախագահ Հարությունյանի արած հայտարարությունները մեծ նշանակություն ունեն. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի ապօրինի բռնազավթման և կատարած ռազմական հանցագործությունների համար ադրբեջանական կողմը դեռևս չի կրել իր պատիժը։ Իսկ անպատժելիությունը գրգռում է պաշտոնական Բաքվի ախորժակը և հանցավոր նոր ծրագրեր ծնում, որոնց թվում է Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումը՝ հետագա էթնիկ զտումների և բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության ակնկալիքով, ֆեյբուքի իր էջում կատարած գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը:

«Բաքվի վարչակարգի զսպման համար հարկ է կոնկրետ որոշումներ ընդունել և գործնական քայլեր ձեռնարկել, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա։

Այս առումով մեծ նշանակություն ունի Արցախի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցը Ֆրանսիա և նախագահ Հարությունյանի արած հայտարարությունները։ Մասնավորապես, Ֆրանսիայի գործադիր իշխանության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա կանխել հայերի նոր ցեղասպանությունն իրենց հայրենիքում: Այցի ընթացքում նաև նշվել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրացման արդյունքների ճանաչումը հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պատշաճ մակարդակի ապահովումը»,- ասված է Մասիս Մայիլյանի գրառման մեջ»,- ասված է Մասիս Մայիլյանի գրառման մեջ։

Back to top button