ԿարևորՀասարակություն

Ստեղծվել է պետական ծառայությունների «Թվայնացման ուղեցույց»

2022 թ. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվել են պետական ծառայությունների թվայնացման 14 ստանդարտներ:

Ստեղծվել է նաև պետական ծառայությունների «Թվայնացման ուղեցույց»-ը, որը ներկայացված է http://standards.hightech.gov.am/ կայքում:

Թվայնացման ուղեցույցը նկարագրում է թվայնացման թիմերի ստեղծման, գործընթացների վերլուծության, թվային ծառայության նախագծման, նոր թվային ծառայության ստեղծման, գործարկման և կառավարման չափորոշիչները, ինչպես նաև թվայնացման թիմերին ցուցաբերվող աջակցության ընթացքը:

Ներկայում փորձարկման փուլում է գտնվում թվայնացման ստանդարտներին համապատասխան մշակված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքը:

Back to top button