Հայագիտակ

Նվարդ Թումանյանի 130-ամյակի, Բրյուսովի սփռոցի և 47 տարեկանում ամուսնանալու մասին․ «Հայագիտակ»

Նվարդը Հովհաննես Թումանյանի երրորդ զավակն էր։ Իր ամբողջ կյանքը պարզապես նվիրեց թումանյանագիտությանը։ Նա ամեն ինչ արեց, որ Դսեղում բացվի Թումանյանի տուն-թանգարանը, հավաքեց նրա արխիվը, շատ օգնեց, որ Երևանում հիմնադրվի Թումանյանի թանգարանը։

Անգամ նրա դիսերտացիայի թեզը նվիրված էր հորը։ Թանգարանի գիտաշխատող Սուսաննա Ադամյանն ասում է. «Անգամ ամուսնացավ շատ ուշ` 47 տարեկանում, և երեխա չունեցավ։ Նրա կյանքը լրիվ նվիրված էր Թումանյանին ու նրա ստեղծագործությանը»։

Նախա՞նձն էր պատճառը, թե՞ ուրիշ բան, բայց նրան Գրականության ինստիտուտում, որտեղ աշխատում էր, չէին սիրում։ Եվ անգամ «Ալմաստի» պրեմիերային նա գնաց Մոսկվա իր հաշվին։ Նրան չտվեցին վճարովի արձակուրդ։

Back to top button