Մշակույթ

Համերգ` նվիրված կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյանի տունթանգարանը տարիներ շարունակ իրականացնում է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Այն նվիրված է գերմանացի հանրաճանաչ կոմպոզիտորների կյանքին և գործունեությանը, ինչպես նաև նրանց թանգարաններին:  

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագրի հերթական երեկոն, որն այս անգամ նվիրված է գերմանացի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնին:

Ծրագրում կհնչեն Ֆ. Մենդելսոն-Ս. Ռախմանինովի Սկերցո op. 61 «Ամռան գիշերվա երազից», Ֆ. Մենդելսոնի Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, F dur,
Ֆ. Մենդելսոնի Դաշնամուրային Տրիո 1, d-moll ստեղծագործությունները:

Ելույթ կունենան Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Կարեն Շահգալդյանը (ջութակ),
Դավիթ Մելքոնյանը (թավջութակ)` mասնակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Սվետլանա Հակոբյանի (դաշնամուր)։

Համերգը կվարի երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը:

Back to top button