Բիզնես բանաձև

Կրքեր «սև ոսկու» համաշխարհային շուկայում. հակառուսական պատժամիջոցները կարող են թանկացնել նավթը․ «Բիզնես բանաձև»

Չինաստանում կորոնասահմանափակումների թուլացման արդյունքում կավելանա նավթի սպառումը։ Մյուս կողմից, արևմտյան կոալիցիայի հակառուսական նոր պատժամիջոցները շուկայից կհանեն նավթի զգալի ծավալ։

Պահանջարկի և առաջարկի անհամամասնության պատճառով տնտեսագետները նավթի գնի աճ են կանխատեսում։

Բրիտանական Financial Times պարբերականը լավատեսական տրամադրություններ է որսացել եվրոպացի գործարարների շրջանում:

Եվրոպացի թոփ կառավարիչների տրամադրության փոփոխությունը կապված է ցածր գործազրկության, կառավարությունների կողմից  աջակցության, 2022թ․-ի օգոստոսին էներգակիրների գների պիկի հետնահանջի և համեմատաբար տաք եղանակի հետ։ Բարենպաստ եղանակի արդյունքում գազի պահեստարաններն ավելի դանդաղ են դատարկվում։

Back to top button