Դպրություն

Լևոն Շանթի անվան դպրոցը 100 տարեկան է․ «Դպրություն»

100 տարի առաջ, Երևանում իր առաքելությունն է սկսել Մաքսիմ գորկու անվան դպրոցը, որը հետագայում վերանվանվել է Լևոն Շանթի անվան։
Հարյուրամյա պատմության ընթացքում եղել են բազմաթիվ մարտահրավերներ, որոնք ամենայն իմաստությամբ և բարձր պատասխանատվությամբ հաղթահարվել են՝ հնարավորություն տալով աշակերտական և ուսուցչական համայնքին վերստեղծել, վերաիմաստավորել աշխարհընկալումները։

«Մեկ դարյա պատմության մեջ դպրոցը կրթել դաստիարակել, մեծ կյանք է ճանապարհել բազմաթիվ սերունդներ։ Դպրոցի պատմությունը հետաքրքիր և խորհրդանշական է։ 1921–1922 թվականներին հիմնվել է այսօրվա Սախարովի անվան հրապարակի մոտ գտնվող բնակելի շենքի 4 սենյականոց բնակարանում։ Աշակերտները խոսել են տարբեր լեզուներով, որի պատճառով էլ դպրոցը կոչվել է ինտերնացիոնալ։ Հետագայում, 1928 թվականին, երբ Մաքսիմ գորկին հաճախակի է այցելում Հայաստան, տեսնում է դպրոցի գործունեությունը, տեսնում է, թե ինչ պատասխանատվությամբ են մոտենում կրթությանը, Պետական այրերին իր խնդրանքն ու միջամտությունն է առաջարկել, որ հիմնվի դպրոցը որպես դպրության կենտրոն՝ շենքային պայմանների առումով։ Եվ, 1932 թվականին, այժմյան 71 դպրոցի մասնաշենքում կառուցվել է Մաքսիմ Գորկու անվան թիվ 4-րդ դպրոցը։ Պատմություն կա, որ Մաքսիմ Գորկին իր գլխարկը դրել է դպրոցի շենքի հիմքում։ Հիմա մենք այդ պատմական իրողության ժառանգորդը չենք համարվում, որովհետև հիմա գտնվում ենք Ալեք Մանուկյան 3 հասցեում»,– պատմում է Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը։

Պատմություն, ուսուցիչներ, շրջանավարտներ․ Դպրոցը Մաքսիմ Գորկու անունով անվանակոչման օրից տնօրենն էր ՀՍՍՀ վաստակավոր ուսուցիչ Արամ Տոնյանը: Այդ տարիներից էլ համալրվում է մանկավարժական կոլեկտիվը՝ Հայաստանում հայտնի մտավորականներից: Կարելի է նշել Սողոմոն Տագոնցու անունը, որը նշանավոր գրող էր և դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչը:Կոլեկտիվը ասում է իր խոսքը խոր և կայուն գիտելիքների հաղորդման, մանկավարժական արդյունավետ մեթոդների, դպրոցաշինության գործում: Հայրենական պատերազմի ժամանակ դպրոցի շենքը դառնում է զինվորական հիվանդանոց, ուր հերթապահում և աշխատում էին ոչ միայն մանկավարժները, այլև բարձր դասարանների աշակերտները: Դպրոցն ավելի է աչքի ընկնում պատերազմից հետո: Կոլեկտիվում աշխատում էին հանրապետության մասշտաբով շատ անվանի ուսուցիչներ.

Դպրոցը կարող է պարծենալ ոչ միայն հմուտ, բանիմաց մանկավարժներով, այլև Հայաստանում և աշխարհում աչքի ընկած գիտնական և մտավորական շրջանավարտներով․

Հիմնվելով ավանդույթի, պատմական փորձի ու կենսագրական էջերի վրա՝ այսօր էլ դպրոցը շարունակում է կրթական գործընթացի ապահովումը՝ զուգահեռաբար իրականացնելով նաև երեխաների շրջանում գեղագիտական ճաշակի բարձրացմանը նպատակաուղղված համալիր միջոցառումներ:

Back to top button