ԿարևորՀասարակություն

Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր չի փոխանցել. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և 600 հրթիռ է փոխանցել։
«Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,-Հայաստանի հանրային ռադիոյին ասել է ՊՆ մամոիլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրները, գրել էին, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ու ավելի ցնցող մանրամասներ են հայտնի դառնում»՝ մանրամասնելով, թե «ըստ հավաստի աղբյուրների՝ հոկտեմբերի վերջին, Իրանը, գաղտնի, իրանական արտադրության 600 հրթիռ է ուղարկել Հայաստան»։

Back to top button