ԿարևորՀասարակություն

Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության 30-ամյակն է

Արդեն 30 տարի է՝ Գորիսն ու Ֆրանսիայի Վիենը համարվում են քույր քաղաքներ ու ապակենտրոնացված համագործակցում են։

Համագործակցության 30-ամյակի առթիվ դեկտեմբերի 6-ին Վիենում տեղի է ունեցել տոնական արարողություն, որի ընթացքում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը տեսակապով խոսք է ուղղել:

Նշել է, որ 30-ամյա բարեկամության պատմությունը կերտվել է առանձին անհատների ջանքերով, որոնց նվիրումի, հետևողական աշխատանքի շնորհիվ ոչ միայն բարեկամական կապեր են ստեղծվել, այլև իրականացվել են արդյունավետ ծրագրեր։ Հավելել է, որ լիահույս է՝ երկու քաղաքների միջև բարեկամական կապը էլ ավելի կամրապնդվի և համատեղ կշարունակեն իրականացնել նոր ծրագրեր։

Առուշ Առուշանյանը իր խորհրդական Կարեն Ջավահիրյանին լիազորել էր Վիենի քաղաքապետ Տիեր Կովակսի հետ կնքելու համաձայնագիր։ Այն 2023-2027 թվականների համար ապակենտրոնացված համագործակցության 5-ամյա համաձայնագիր է։

Միջոցառման ընթացքում ընդգծվել է՝ Գորիսն և Վիենը հաջողված հարաբերություններ են կառուցել։ Այդ հարցում մեծ է Վիենի հայ համայնքի, հայկական ասոցիացիաների, մասնավորապես՝ Գորիս-Վիեն ասոցիացիայի դերը։

Back to top button