ԿարևորՀասարակություն

Արցախում սննդային թունավորման ախտանշաններով 26 երեխայից բուժում է ստանում 2-ը

Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում և այլ բժշկական հաստատություններ սննդային թունավորման ախտանիշներով դիմած 26 երեխաներից բուժումը շարունակում են 2-ը։ Ինչպես հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար:

Երեկ Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում և այլ բժշկական հաստատություններ էին դիմել 26 անչափահասներ՝ սննդային թունավորման ախտանիշներով: 

Արցախի իրավապահ մարմինների կողմից Արցախի քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:

Back to top button