ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի փոխանցած 13 զինծառայողների դիերը նույնականացվել են. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված՝ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված 13 զինծառայողի դիերի նույնականացման գործընթացը։

«Եվ մեր հերոս նահատակների աճյունները բոլորը փոխանցվել են հարազատներին։

Ռազմական այդ ագրեսիայի փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում նախաքննությունը շարունակվում է։ Դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։

Այս պահին արդեն կարող ենք հստակ նշել, որ անհայտ է մնում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը։

Հավերժ հիշատակ մեր քաջորդիներին»,- ֆեյսբուքի էջում գրել է Աբրահամյանը:

Back to top button