ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների մանդատը երկարաձգելու անհրաժեշտությունը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան վերահաստատել է Ֆրանսիայի և Եվրամիության աջակցությունը Հայաստանին և խոստանում է «շարունակել ջանքերը» խաղաղության հասնելու համար։

Ելույթ ունենալով խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ՝ նախարար Կոլոննան ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը մնում է բարձր։

Նախարարը հաստատել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու անհրաժեշտությունը։

Back to top button