Էկոսֆերա

Սպիտակի երկրաշարժից 34 տարի անց․ արդյո՞ք պատրաստ ենք ուժգին երկրաշարժերին. «Էկոսֆերա»

Սպիտակի երկրաշարժից անցել է 34 տարի։ Ի՞նչ է փոխվել Սպիտակի երկրաշարժից հետո, արդյո՞ք այսօր հնարավոր է բացառել անվտանգային խնդիրները։

«Երկրաշարժի ժամանակ տանն էի…»
Արմեն Առաքելյանն է, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ։ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշաժը հիմնովին փոխեց նրա կյանքը, ընդհուպ՝ ճակատագրական դեր խաղաց մասնագիտության փոփոխության հարցում։ Ժամանակին տուրիզմի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալած քաղաքացին, աղետից հետո սկսել է զբաղվել փրկարարությամբ։ Այժմ Հայկական Կարմիր Խաչ ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահն է։ Այն, ինչ տեսել է երկրաշարժի ընթացքում, Արմենի հիշողության մեջ կադր առ կադր դաջված է, պատմելիս էլ տեսարանն աչքի առաջ է․ «Նույնիսկ նոր կառուցվող շենքերը փլվեցին…»։

Երեք օր ով ինչպես կարողացել է, փորձել է օգնություն ցույց տալ՝ անկախ այն բանից՝ ճի՞շտ էին կատարված գործողությունները, թե՞ ոչ։ Այս տարիների ընթացքում թեև շատ բան է փոխվել, մե՛կ է, անգամ այսօր վստահաբար չենք կարող ասել, որ հնարավոր ուժգին երկրաշարժի դեպքում մենք կունենանք ավելի քիչ զոհեր և վնասներ։
Այո, աղետի գալու հետ խուճապն անխուսափելի է, դժվար է այդ պահին մտքերը հավաքել և հիշել «ոսկե» կանոնները կամ գործողությունները, որոնք գուցե կյանքեր փրկեն։ Ամեն դեպքում, 1988 թվականի համեմատ այսօր աղետների ռիսկերի կառավարման և պաշտպանության ոլորտում շատ աշխատանքներ են տարվել։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ հասարակությունն ավելի «զինված է» գիտելիքներով: Իսկ առհասարակ, Սպիտակի երկրաշարժից հետո պարզ է դարձել, որ չկա սեյմիկ պաշտպանության համակարգ։ Մարգարյանի խոսքով՝ հիմնադրվեց համակարգը և ստեղծվեց սեյսմիկ վտանգի քարտեզ:

Back to top button