Մասնագիտություն

Որակյալ շինանյութը՝ հաջողված շինարարական համալիրի գրավական․ «Մասնագիտություն»

Յուրաքանչյուր երկրի տնտեսության կարևորագույն բնագավառներից մեկն է շինարարությունը և ժամանակակից աշխարհում այն զարգանում է չափազանց արագ։

Մեզ շրջապատող աշխարհում տարբեր տիպի և նշանակության ցանկացած շենք ու կառույց կյանքի է կոչվում հմուտ և բանիմաց ճարտարագետների ու շինարարների լայն մտահորիզոնի և վարպետության շնորհիվ, իսկ շինարարական համալիրի ամենակարևոր կառուցվածքային մասը շինանյութերն են, որոնց արդյունավետությունից էլ կախված է շինարարական համալիրի հաջողված աշխատանքը։

Որակյալ շինանյութերն ու ոլորտի գիտելիքները պարզապես անհրաժեշտ են մասնագետներին շինարարական համալիրի աշխատանքը հարմարավետ, անվտանգ և արդյունավետ իրականացնելու գործընթացում։

Ժամանակակից աշխարհում ստեղծվել է շինանյութերի հսկայական տեսականի, մի անծայրածիր դաշտ, որն անսպառ է և որտեղ ամեն ամիս հայտնվում են նոր ապրանքատեսակներ։ Հմուտ մասնագետի առաքելությունն է ստեղծել այնպիսի շինարարական նյութեր, որոնք առավելագույնս կապահովեն տարածքի անվտանգությունն ու արդյունավետ օգտագործումը։

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային Համալսարանի շինարարության ֆակուլտետի շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիա Բադալյանի և նույն ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ավետիք Արզումանյանի հետ:

Back to top button