ԿարևորՄշակույթ

Համերգ և ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ստեղծման 55-ամյակին

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա տուն-թանգարանի ստեղծման 55-ամյակին նվիրված հանդիսություն:

Միջոցառման ընթացքում կբացվի «55-ամյա թանգարանի պատմությունը լուսանկարների խճապատկերում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը:

Կցուցադրվի «55 կադր՝ 55-ամյա թանգարանից» տեսաֆիլմը: Այնուհետև տեղի կունենա համերգ, որի ընթացքում կհնչեն Ա. Սպենդիարյանի ստեղծագործությունների փոխադրումները՝ փողային գործիքների համար:

Back to top button