Հայագիտակ

Նորայր արքեպիսկոպոս Պողարյանի երկար ու բեղուն կյանքը․ «Հայագիտակ»

Նորայր արքեպիսկոպոսն Պողարյանն ապրեց 92 տարի, և մինչև կյանքի վերջին օրն աշխատեց։ Հիմնարար աշխատանքն, իհարկե, Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վանքի ձեռագրերի 11 հատորանոց Մայր ցուցակն էր, որը լրացնում էր պատրիարք Դուրյանի գործը։

Արքեպիսկոպոս Պողարյանը հայ Երուսաղեմի փայլուն ներկայացուցիչներից է՝ ասում է բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Մուրադյանը։

Նա իր ողջ կյանքը նվիրեց Ժառանգավորաց վարժարանին և արժանավոր երիտասարդ հոգևորականներ կրթելուն։

Նորայր սրբազանը ոչ միայն հոգևոր բովանդակության բազմաթիվ դասագրքեր գրեց Ժառանգավորաց վարժարանի համար, այլև դասագրքեր, որոնցով սաները ծանոթանում են հայ գրողների, նկարիչների կյանքին ու գործունեությանը։ Դրանք ինքնին շատ հետաքրքիր են և կարող են օգտակար լինել նաև աշխարհիկ մարդկանց։

Back to top button