ԿարևորՀասարակություն
Երկրաշաժ դպրոցում. Թալինում VR տեխնոլոգիան կօգնի ճիշտ կողմնորոշվել իրական աղետի ժամանակ
Թալինի ավագ դպրոցի դասասենյակներից մեկում երկրաշարժ է։ Ուժգնությունը՝ համարյա 8 բալ, զգացողությունները՝ իրականին շատ մոտ։
Դպրոցի VR լաբորատորիայում հնարավոր է ոչ միայն զգալ երկրաշարժը, այլև սովորել երկրաշարժից պաշտպանվելու և արագ կողմնորոշվելու կանոնները։
Տեխնոլոգիական դասասենյակ ստեղծելու գաղափարը կար վաղուց, սկսեց իրականություն դառնալ 2021-ի փետրվարյան երկրաշարժից հետո՝ մենթորի՝ դպրոցում ավելի քան 23 տարի ֆիզիկա և ինֆորմատիկա դասավանդող Լալա Խուրշուդյանի և նրա սաների ջանքերով։