Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պարտավոր ենք ապրել․ Գուրգեն Մելքոնյան․ «Կյանքին ասել այո՛»

Գուրգեն Մելքոնյանը ծնվել է 1995 թվականի հուլիսի 30-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի ֆակուլտետի «Ատոմային էներգետիկա» բաժինը։ Ուսանողական տարիներին ատոմային էներգետիկայից զատ իր համար բացահայտեց նաև պարի էներգետիկան։ Մշակութային ճանապարհի սկիզբը «Կայթ» ավանդական պարի խումբն էր, որից հետո պարել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբում։

Բանակ է զորակոչվել 2017-ին, ծառայել է Արտաշատի կապի ուսումնական, ապա՝ Արցախի Ներքին Հորաթաղի տարածքում գտնվող զորամասերում։ 2019-ին զորացրվել է, իսկ 2020-ի 44-օրյա պատերազմին մասնակցել է «ՈՄԱ» կամավորական գումարտակի կազմում։ Եղել է Քարվաճառում, Կարմիր շուկայում ու Թաղավարդում։

Պատերազմից հետո ամուսնացել է, 2022-ի հոկտեմբերի 10-ին ծնվեց որդին։ Instigate Robotics ընկերությունում աշխատում է որպես ինժեներ-ծրագրավորող։ Պատերազմի ամենածանր հիշողությունը եղբոր վիրավորման լուրն էր, որից չգիտեր՝ պետք էր ուրախանալ, թե՞ տխրեր։ Գուրգենի՝ վիրավորում ստացած զինծառայող եղբայրն, ի դեպ, հայտնի տեսանյութի կրեկեր ուտող զինվորն է՝ Գեորգի Մելքոնյանը։ Ապրել պատերազմից հետո․ պատերազմից հետո Գուրգենի համար սա նշանակում է ՝ պարտավոր ենք ապրել։

Back to top button