ԿարևորՔաղաքական

Հայաստանն Ադրբեջանից ստացել է պատասխան առաջարկները. Աղաջանյանը չի բացառել Փաշինյան-Ալիև հանդիպումը

Հայաստանն Ադրբեջանից առաջարկներ է ստացել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ, այսօր ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Նա հայտնել է, որ դրանք հիմնականում պատասխան են Հայաստանի՝ ավելի վաղ ներկայացված առաջարկներին։

«Առաջարկությունների երրորդ փուլը, կարելի է ասել, քննարկվում է»,- ասել է պատգամավորը։ Այլ մանրամասներ չի հաղորդել։

Աղաջանյանը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը հնարավոր է մինչև այս տարեվերջ։

«Ինչ վերաբերում է մեր երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների հանդիպմանը, այո, մինչև տարեվերջ նման հանդիպումը չի բացառվում»,- ասել է նա։

Back to top button