ԿարևորՀասարակություն

Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերսկսվել է

Ժամը 18։00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերսկսվել է։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջից:

Բաց են մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները։

Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն։

Մետրոպոլիտենից ավելի վաղ հայտնել էին, որ այսօր և վաղը՝ ժամը 11:00-18:00-ը, մետրոպոլիտենը չի գործելու:

Back to top button