Կարևոր

FLYONE ARMENIA-ն գործունեության մեկամյակի կապակցությամբ հայտարարում է «Բացահայտիր աշխարհը» ակցիայի մեկնարկի մասին

FLYONE ARMENIA ավիաընկերությունը գործունեության մեկամյակի և Ամանորի կապակցությամբ հայտարարում է «Բացահայտիր աշխարհը» ակցիայի մեկնարկի մասին։ Ակցիայի շրջանակներում բոլոր ցանկացողները կկարողանան ձեռք բերել տոմսեր առավելագույն մատչելի գներով: Այս տարի FLYONE ARMENIA ընկերության կողմից ակցիային ներկայացվում են դեպի Մերձավոր Արևելքի քաղաքներ իրականացվելիք չվերթերը։ Դեկտեմբերի 5-11-ը յուրաքանչյուր ոք կկարողանա ձեռք բերել դեպի Բեյրութ, Դուբայ, Թել Ավիվ և հետադարձ ավիատոմսերը աննախադեպ 89 եվրոյին համարժեք գնով։ Տոմսերի քանակը սահմանափակ է։

«Որպես առաջին ազգային բյուջետային ավիաընկերություն՝ FLYONE ARMENIA-ն նպատակ ունի մատուցած ծառայությունները դարձնել առավելագույն հասանելի մեր բոլոր ուղևորների համար: Մենք շարունակում ենք մեր առաքելությունը և առաջիկայում ներկայացնելու ենք բոլորովին նոր ուղղություններ»,- նշել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ 

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

Back to top button