ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է ամեն կերպ նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ՏԱՍՍ–ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին։

«Կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին, նոյեմբերին, իսկ հոկտեմբերի վերջին Սոչիում տեղի ունեցավ հերթական գագաթնաժողովը»,- ասել է նա։

«Մենք շահագրգռված ենք ամեն կերպ աջակցելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և, ընդհանուր առմամբ, վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում ՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացման գծով», — ասել Է Լավրովը:

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով Մոսկվայում է։

ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ՝ արտգործնախարարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ ասպեկտների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ։

Back to top button