ԿարևորՀասարակություն

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը հաստատվել է կորոնավիրուսի 91 նոր դեպք, առողջացել է 113 քաղաքացի

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք, կատարվել է 2386 թեստավորում: Առողջացել է 113 բուժառու, գրանցվել է մահվան 2 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445828 դեպք, որոնցից 434979-ը՝ առողջացած: 

Փաստացի բուժում է ստանում 283 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8712 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 237 561 թեստավորում:

Դեկտեմբերի 4-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 275 346 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1 155 126, ամբողջական պատվաստվածներինը՝ 1 030 292:

Խթանիչ պատվաստումների թիվը 83842 է:

Back to top button