ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է Հայաստանին օգնության միջոցառումների մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը

ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին պետք է ստորագրվի, դա կարևոր է հենց հանրապետության համար, երկուշաբթի օրը Մոսկվայում կայացած կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստան է ուղարկվել դիտորդական առաքելություն՝ մեր կազմակերպության գլխավոր քարտուղարի և օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ։ Այս աշխատանքի արդյունքում պատրաստվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվել է խորհրդի նոյեմբերի 23-ի նիստում»,- ասել է նա՝ նշելով, որ նախագիծը չընդունվեց ՀԱՊԿ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով։

«Հուսով եմ, որ որոշ վերանայումից հետո մենք կստորագրենք այս որոշման նախագիծը և կձեռնարկենք այդ միջոցները։ Ես վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, այդ թվում՝ Հայաստանի համար»։

Back to top button