Հայկական հարց

Հայկական հարցի քննարկումներն անհանգստացնում էին երիտթուրքերին․ «Հայկական հարց»

Օսմանյան լիբերալների երկրորդ համաժողովը երիտթուրքերի և ՀՅԴ մասնակցությամբ տեղի ունեցավ։ Սահմանադրական միապետության հաստատումից հետո էլ հայերի խնդիրները պատմական հայրենիքում շարունակվում էին։ Արևմտահայությունը զուրկ էր կյանքի, գույքի և ունեցվածքի ապահովությունից։

Թղթի վրա էր մնացել Օսմանյան կայսրության Սահմանադրությունը։ Այս շրջանում տարածքային հսկայական կորուստներից հետո Հայկական հարցի քննարկումների վերաբացումն անհանգստացնում էր թուրքական իշխանություններին։

Հայկական բարենորոգումների հերթական արծարծումը նրանց կողմից սվիններով էր ընդունվում։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը։ «Երիտթուրքերը և Հայկական հարցը»՝ մաս 6-րդ։

Back to top button