ԿարևորՀասարակություն

Ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները

Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով․

Մասնավորապես, փակ են լինելու

  • Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
  • Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից,
  • Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից,
  • Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից,
  • Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։

Տոնածառի լույսերի վառման արարողությունը և «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման արարողությունը ժամը 19։00-ին է։ 

Back to top button