Հաջողության նոտա

Երազում էր ջութակ նվագել, բայց բժիշկ դարձավ․ Անահիտ Ճանճապանյանի «Հաջողության նոտան»

Ջութակահար դառնալու երազանքը հոգում պահած Անահիտ Ճանճապանյանը ընտրեց մարդկանց օգնելու ճանապարհը: Սովորել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում, ավարտել է նույն համալսարանի ռեանիմատոլոգիայի և անեսթեզիոլոգիայի կլինիկական օրդինատուրան։

Հետագայում ավարտել է նաև «Ճառագայթային ախտորոշում» կլինինիկական օրդինատուրան, այսօր կրկին սովորում է՝ ցանկանալով ձեռք բերել 4-րդ մասնագիտությունը՝ համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետ՝ համատեղելով սոնոգրաֆիայի հետ։

Իր հաջողության գրավականը համարում է աշխատասիրությունը, նպատակասլացությունը, ուժեղ և համառ կամքը, դժվարությունների առաջ չընկրկելը:

Back to top button