ԿարևորՀասարակություն

Անցնող տարում Հայաստան է այցելել ավելի քան 1,5 միլիոն զբոսաշրջիկ

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2022թ. առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ:

Ըստ կոմիտեի՝ այս տարի առաջին անգամ Հայաստանը գերազանցել է 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 144 576 այցելություն (2019 թվականի նոյեմբերին` 140 376 այցելություն):

2021 թվականի նոյեմբերին ունեցել ենք 85762 այցելություն:

Back to top button