ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն հանձնառու է անվտանգ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում. Ռիքեր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ամփոփել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջան։ Նա հիշեցրել է, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Քննարկվել են տարածաշրջանի հիմնահարցերը և ԱՄՆ աջակցությունը չկարգավորված խնդիրների կառուցողական լուծման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ ներգրավման հարցում։

Դեսպան Ռիքերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում։

Back to top button