ԿարևորՏնտեսական

Ֆիզիկական անձանց եկամուտները կհայտարարագրվեն փուլ առ փուլ, ովքե՞ր կլինեն առաջինը

Գործադիրն առաջարկում է 2023 թվականից ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտը։ Առաջին անգամ հայտարարագիր կլրացվի մինչև 2024 թվականի ապրիլի 20-ը։ Նախագիծը համարվել է անհետաձգելի ու ներառվել ԱԺ-ի հերթական նստաշրջանի օրակարգ։ Մինչ այդ, խորհրդարանական տնտեսաական հարցերի մշտանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբեկն Թունյանը հայտնել է, որ երեք քննարկում են կազմակերպել, երկուսը՝ փակ, մեկը՝ տեղական փորձագետների մասնակցությամբ։ Թունյանը հայտնել է, որ ևս մեկ լսումեր էլ կկազմակերպեն արդեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում։ Նախագիծը քննարկվել է  տնտեսական հարցերի մշտական   հանձնաժողովում, որին, սակայն, ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել։

Անձնավորված հաշվառման համակարգի կայացում, մարդկային կապիտալի զարգացում՝ սոցիալական կրեդիտների միջոցով, հարկերի վճարման մշակույթի ամրապնդում․ ֆիզիկական անձանց եկամուտների համատարարած հայտարարագրումով կառավարությունը սկզբնական փուլում այս խնդիրներն է լուծելու։

Գործադիրում այսպես են բացատրում հաջորդ տարվանից նախատեսված ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրումը։ Ավելի ուշ ակնկալում են, որ կավելանան նաև հարկային եկամուտները։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ընդգծում է՝ այս պահին ակտիվորեն քննարկում են անչափահասներին  հայտարարատու չդարձնելու հարցը։ Եկամուտների համատարած հայտարարագրում կիրականացվի արդեն  2023 թվականի եկամուտների համար։ Այն պետք է ներկայացվի մինչև 2024 թվականի ապրիլի 20-ը։ հայտարարգման անցում կկատարվի փուլային տարբերակով․

«Առաջին տարվա համար ամենամեծ խումբը  պետական, համայնքային ծառայության ու հանրային պաշտոններ զբաղեցնողնրեն են,  երկրորդ ենթախմբում խմբում նոտարներ, 1 մլրդ դրամ ու ավելի համախառն եկամուտ հայտարարագրածները։ Քաղաքացիներ, որոնք , 2023 թվականի ընթացքում ստացել են  առևտրային 20 մլն դրամ փոխառություններ։ Նաև անձինք, որոնք  օգտվում ե ն հիպոթեքայինի վարկի  վերադարձից, ինչպես նաև  ՀՀ-ից դուրս աղբյուրներից  եկամուտներ են ստանում»։

Արտերիկց եկամուտ ստոցղները պարատվոր չեն լինի արտերկրում վճարված հարկերի ամսին տեղեկանք ներկայացնել։ Ակնկալվում է, որ անցումային փուլի ավարտից հետո էլ նման տեղեկանքի կարիք չի լինի։ Հարկման նպատակով տեղեկությունները ինքնաշխատ կփոխանցվեն՝ ասում է Պողոսյանը։ Տարեկան մինչև 12 մլն դրամ եկամուտների համար այդ տեղեկանքն այս պահին չի պահանջվի։  Երկրորդ տարվա շրջանակը ավելի ընդգրկուն է։ Կներառվեն նաև  վարձու աշխատողները․ նրանք, որոնք աշխատանքային  կամ  ծառայությունների մատուցման պայմանագրերով են աշխատում։ Երրորդ տարում արդեն՝  ՀՀ բոլոր ռեզիդնետ քաղաքացիները։

Հայտարարագրերի համակարգում յուրաքանչյուր հայտարարատու կունենա նույնականացված հաշիվ: Հարկային մարմնի տրամադրած  տվյալներով մուտք գործելով էլեկտրոնային համակարգ՝ հայտարարատուն այնտեղ կգտնի իր նախալրացված հայտարարագիրը, կստուգի տվյալների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու հնարավորություն  կունենա։ Առաջարկվում է համակարգին զուգահեռ ներդնել նաև խթանող միջոցառումներ՝ սոցիալական կրեդիտների համակարգի միջոցով։ ԱԺ Տնտեսաական հարցերի մշտանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբեկն Թունյանը նկատում է․  հայտարարգրումով պետություն քաղաքացի հարաբերությունները նոր մակարդակի վրա են դրվելու։

Բայց սա միակ նպատակը չէ․

«Երկարաժամկետ հատվածում մենք սրանով նաև հարկային մուտքերի աճ ենք ակնկալում, բայց ոչ թե դրույքաչափերի բարձրացմամբ, ոչ թե լրացուցիչ հարկատեսակների ներմուծման շնորհիվ, այլ ամբողջական պատկեր ունենալու, ստվերը, չերևացող երկամուտները հարկային դաշտ բերելու շնորհիվ։ Շեշտը հիմնականում ավելի մեծ եկամտային շարժ ունեցողների վրա է դրվելու»։

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ընդգծում է՝ ամեն ինչ կանեն, որ ֆիզիկական անձը հայտարարագրման ժամանակ խնդիրներ չունենա։ Ավելին, հայտարարատուն պետք է պարզապես հաստատի տեղեկատվությունը։ Եթե կունենա լրացումներ, ապա պետք է ինքն արդեն փոփոխություններ կատարի, հետո միայն հաստատի։ 2026 թվականին Հայաստանն ունենալու է 2 մլն հայտարարսգիր լրացնող։ Նրանց մեջ կլինեն մարդիկ, որոնք կունենան  գիտելիքի ու իրազեկվածության խնդիր, գուցե չունենան համակարգիչ, հեռախոս, համացանց և այլն։ ՊԵԿ-ում վստահեցնում են՝ հաշվի կառնեն բոլոր ռիսկերը

«Առաջին տարվա ընթացքում մասնակաիցների քանակը էականորեն պակաս է լինելու, ք ան մենք նախատեսում ենք 2025-2026 թվաաններին, ապա տեխնիկական  որևէ խնդիր չեմ տեսնում ինչպես սերվերային հոզորությունների , այնպես էլ էլեկտրոնային համակարգերի մշակման առումով»։

Հայտարարատուն, եթե չի լրացնի հայտարարագիրը, ապա նրանից հետ է  գանձվելու, օրինակ՝ հիպոթեքային վարկի համար փոխանցված եկամտային հարկը։ Սակայն, հստակեցումներ  դեռ չկան, թե ինչպես, ինչ ճանապարհով։  Հայտարարատուների տարբեր շրջանակների համար վարչական պատասխանատվությունը տարբեր է լինելու։ Սա միակ մտահոգությունը չէ։

 «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանն, օրինակ՝ ֆեյսբուքյան գրառմամբ էր հայտնել իր դիտարկումները։

«Եկամուտների հայտարարագրման համակարգն առաջին հերթին պետք է հիմնվի գույքի հայտարարագրման վրա՝ որպես եկամուտների և ծախսերի մնացորդային արդյունք: Երկրների մեծ մասում եկամտագրումն իրականացվում է որոշակի փաստաթղթավորված ծախսերի նվազեցման հնարավորությամբ, որոնք հանվում են հարկվող եկամուտներից (հարկային բազայից)»:

Փորձագետի դիտարկմամբ, աշխարհի ոչ մի երկրում չկա եկամուտների պարտադիր համընդհանուր հայտարարագրում։ Բոլոր այն երկրներում, որտեղ այս կամ այն մոդելով իրականացնում են եկամուտների հայտարարագրում, սահմանված է եկամուտների որոշակի մակարդակ, որից ցածր լինելու դեպքում հայտարարագրում չի պահանջվում։ Այս մակարդակը կապված է համակարգի արդյունավետության հետ, քանի որ հայտարագրերի պատրաստումը, անհրաժեշտ տեղեկատվության հավաքումն ու վերլուծությունը ենթադրում են ծախսեր՝ ինչպես հարկ վճարողների, այնպես էլ հարկային համակարգի համար, որոնցից վերջինի ծախսերը

«Առաջին փուլում անհրաժեշտ է սահմանել, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն անշարժ գույքի սեփականատերերը, եթե անշարժ գույքի կադաստրային արժեքը գերազանցում է արժեքի նախանշված մակարդակը (օրինակ՝ 250 մլն դրամը)։  Բանկային հաշիվներ (ցպահանջ, ավանդային, միջնորդական) ունեցողները, եթե բանկային հաշիվների մնացորդները, ընդհանուր առմամբ, գերազանցում են արժեքի նախանշված մակարդակը (օրինակ՝ 250 մլն դրամը)»:

Խորհրդարանում խոստանում են՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հանրային լսումներ կկազմակերպեն։

Back to top button