ԿարևորՄշակույթ

Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակում կներկայացվի «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը

Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի ունկնդրի կողմից սիրված «Խաչատրյան ջազե համերգային ծրագիրը։ Կհնչեն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։ Մենակատար՝ դաշնակահար Վահագն Հայրապետյան։ Ջազային մշակումները՝ Վահագն Հայրապետյանի, Արմեն Հյուսնունցի, Մարտին Ուլիխանյանի և Անդրանիկ Բերբերյանի։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Դեկտեմբերի 6-ից 20-ը Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ կանցկացվի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։ Խաչատրյանական փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։

Back to top button