ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Երաժշտության հեղափոխական ռեկորդակիրը. Մելիք Մավիսակալյանը 85 տարեկան է

1235. այսքան ձայնագրություն ունի մաեստրո Մելիք Մավիսականյանը Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում. սա բացառիկ ու թերևս անգերազանցելի ռեկորդ է։ Իր 85-ամյակն է նշում հայկական երաժշտության մեջ ձայնագրված գործերով ամենահարուստ կոմպոզիտորը։

Խիստ հարազատ ընկեր ու խստապահանջ գործընկեր, հումորի ու լրջության մարմնացում. 70-80 տարվա ընկերները մաեստրոյի անձի ու գործի մասին եմ պատմում նրա հարազատ աշխատանքային միջավայրում։ Մելիք Մավիսակալյանը իր՝ 15 տարի ղեկավարած Հանրային Ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հիշում է երաժշտական ու անձնական կյանքի դրվագները:

Մաեստրոն ստացավ Հանրային հեռարձակողի խորհրդի սահմանած պարգևը՝ «Եթեր» բրոնզե արձանիկը, որը շնորհվում է ռադիոյի և հեռուստատեսության ասպարեզում բացառիկ ավանդի համար։

Back to top button