ԿարևորՍպորտ

Արգենտինան քառորդ եզրափակչում է

Արգենտինայի հավաքականը դարձավ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի երկրորդ մասնակիցը՝ 2-1 հաշվով հաղթելով Ավստրալիայի ընտրանուն։

Հաշիվը բացել է Լիոնել Մեսսին, որն անցկացրել է իր կարիերայի 1000-րդ հանդիպումը։

Մեսսիի համար սա նաև առաջին գոլն է ԱԱ-ների փլեյ-օֆֆ փուլում։ Նա նաև հավասարվեց այս առաջնության ռմբարկուներին՝ խփելով իր երրորդ գոլը մրցաշարում։

Այսօր կայացած ևս մեկ խաղում Նիդերլանդների հավաքականը 3-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ընտրանուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Back to top button