ԿարևորՀասարակություն

Ընթացիկ աշխատանքները գնահատվել են բավարար

Գեղարքունքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի և համայնքապետարանի համապատասխան ոլորտային պատասխանատուները շրջայց են կատարել սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ կատարված հաստատություններում:

Առաջին կանգառը Գավառի թիվ 7 մանկապարտեզն էր: Այստեղ աշխատանքներն ընթացքի մեջ են: Մանկապարտեզն հիմնանորոգվում է Գավառ համայնքի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Կարեն Սարգսյանն ու Գուրգեն Մարտիրոսյանը դիտարկել են նաև 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով հաստատված և 2021 թվականին հիմնանորոգված Բուռնազյան փողոցի շինարարության որակը:

Սարուխանի մանկապարտեզում այցելուները ծանոթացել են շինաշխատանքների ընթացքին. տրվել են հանձնարարականներ՝ դրանք սահմանված ժամկետներում և չափորոշիչներով շարունակելու ուղղությամբ: Մանկապարտեզի հիմնանորոգումը Սարուխանի 2021 թվականի սուբվենցիոն ծրագիր է:

Այց է իրականացվել նաև Գավառի թիվ 8 մանկապարտեզ, որտեղ հիմնանորոգումն արդեն ավարտված է: Ծրագիրն հաստատվել է 2020 թվականին՝ իրականացվել 2021-ին: Այցելուները դիտարկել են նաև ծրագրի շրջանակներում մանկապարտեզի շենքում հիմնանորոգված գրադարանի հատվածը:

Շրջայցը եզրափակվել է Գավառի մշակույթի տանը: Այստեղ աշխատանքները ավարտական փուլում են: Ծրագիրն հաստատվել է Գավառ քաղաքի 2020 թվականի սուբվենցիոն հայտով:

Շրջայցի արդյունքում իրականացված աշխատանքները գնահատվել են բավարար:

Back to top button