ԿարևորԿյանքին ասել այո՛

Ոտք կորցնելն ինձ համար ոչինչ էր, մարդիկ այնտեղ կյանք էին կորցնում․ Հովսեփ Առաքելյան․ «Կյանքին ասել այո՛»

Հովսեփ Առաքելյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 14-ին Երևանում։ Պատանեկան տարիներից հետաքրքրվել է ոսկերչությամբ։ Ավարտել է Երևանի զարդակիրառական  արվեստի արհեստագործական  պետական ուսումնարանը։ Զորակոչվել է 2019-ի ձմռանը, ծառայել է Մատաղիսում, որտեղ էլ  44-օրյա պատերազմի առաջին օրը  ծանր վիրավորվել է՝ կորցնելով  ոտքերը։

«Ոտք կորցնելն ինձ համար ոչինչ էր, մարդիկ այնտեղ  կյանք էին կորցնում»,-ասում է Հովսեփը։ Պատերազմից հետո շարունակեց զբաղվել իր սիրելի գործով՝ ոսկերչությամբ, իսկ հոկտեմբերի 15-ին  Հովսեփի և Նադյայի հարսանիքն էր։ Ուսանողական տարիների ընկերությունը պատերազմից հետո միայն վերածվեց ռոմանտիկ պատմության։

Back to top button