ԿարևորՄշակույթ

«Խմբապետ Շավարշը»․ մոնոներկայացում՝ դատարկ բեմով

Եղիշե Չարենցի 125–ամյա հոբելյանի առիթով Հանրային ռադիոյում  ռադիոմոնոներկայացում է բեմադրվել։ Սա Հանրայինի երկրորդ նման գեղարվեստական գիտափորձն է։ Առաջինը Եղիշե Չարենցի տուն–թանգարանի հետ համագործակցությամբ էր, բեմադրվել էր «Ազգային երազ» ռադիոներկայացումը։ Ամիսներ անց, արդեն Ռադիոտանը մոնոներկայացում է՝ «Խմբապետ Շավարշը», արտասովոր պայմաններում, ռեժիսոր և բեմադրիչ Արամ Սուքիասյանի մատուցմամբ։ Դահլիճը լիքն է, բեմը՝ դատարկ։ Մթության մեջ, բեմում միակ դերակատարը ձայնն է։ Բեմադրությունը ստեղծվում է տեղում, հանդիսատեսի մտապատկերի մեջ։

Back to top button