ԿարևորՀասարակություն

Որքա՞ն կարժենա  մեր առողջությունը․ 2023 -ից կսկսվի պարտադիր ապահովագրումը

Հայաստանում առողջապահության պարտադիր ապահովագրությունը միս ու արյուն է ստանում։ 2019 թվականին հետքայլ արած բարեփոխումը 2023–ին նորից կներդրվի, բայց՝ աստիճանական ու որոշակի փոփոխություններով։ Եկամուտների պարտադիր հայտարարագրմանը մասնակից անձինք գումարը հետ կստանան՝ վճարած ապահովագրավճարի չափով։ Ավելի շատ եկամուտ ստացողները ավելի քիչ կհամաֆինանսվավորվեն, և՝ հակառակը։ Աշխատանքից զրկվածները երեք ամիս  ապահովագրական ծածկույթից օգտվելու հնարավորություն կունենան։ Առողջության ապահովագրության համակարգը նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ բնակչության համար, փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը, մասնակցության կամավոր ու պարտադիր բաղադրիչներով:

2023 թվականից Հայաստանում կմեկնարկի առողջապահության ապահովագրության համընդհանուր համակարգի նախապատրաստական փուլը։  Հայեցակարգի վերջնական տարբերակն, ի դեպ,  դեռ պատրաստ չէ։ ՀՀ ԱՆ առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը տեղեկացնում  է՝ համակարգը կներդրվի փուլային տարբերակով

«2023 թվականը համարվելու է նախապատրաստական փուլ , որի ընթացքում պետք է հստակեցվեն բնակչության խմբերը, պետության  կողմից համակարգում , այսինքն փաթեթի համաֆինանսավորման  չափերը՝ ըստ բնակչության խմբերի։ Նաև պետք է մշակվեն այն մեխանիզմները, որոնց միջոցով պետք է գումարները հավաքագրվեն, իրականացվեն հատուցումները՝ ծառայությունների միջոցով»։

Նախատեսվում է ստեղծել  ապահովագրության հիմնադրամ, որը կլինի պատասխանատու հիմնական  կառույցը։ Վճարները լինելու են ֆիքսված որոշակի գումար՝ ի տարբերություն նախկին 6 տոկոս առողջապահության հարկի։ Սամվել Խարազյանի տեղեկացմամբ՝ գումարը կհամաֆինանսավորվի պետության կողմից։

Բայց որքան՝ դեռ հստակ չէ։ Հիմնական սկզբունքը սոցիալական և առողջապահական  ռիսկերի հավասարակշռումն է լինելու. 

«Սոցիալական ռիսկերի հավասարակշռումը ենթադրում է նախ և առաջ հաշվի առնել տարիքը։ Նախկինում էլ նախատեսվում էր ամբողջությամբ ֆինանսավորել մինչև 18 տարեկան ու կենսաթոշակառու քաղաքացիների ապահովագրական ծախսերը։ 2024  –2026թթ համակարգի փորձարկման փուլում մինչև 18 տարեկանները  ամբողջությամբ կֆինանսավորվեն, նաև 63 տարեկանից բարձր այն անձինք, ովքեր ընդգրկված չեն լինի պետության կողմից որոշված խմբերում՝ 2025թ կֆինանսավորվեն»։

Եկամուտների  պարտադիր հայտարարագրմանը մասնակից անձինք գումարը հետ կստանան՝ վճարած ապահովագրավճարի չափով։ Ավելի շատ եկամուտ ստացողները ավելի քիչ կհամաֆինանսվավորվեն, և՝ հակառակը։ Աշխատանքից զրկվածները երեք ամիս  ապահովագրական ծածկույթից օգտվելու հնարավորություն կունենան։

«Սոցիալական երրորդ ռիսկը վերաբերում է հաշմանդամություն ունեցողներին։ Այժմ անցում է կատարվել ըստ ֆունկցիոնալության գնահատման, գնահատվում են խոչընդոտները, ոչ թե ըստ ախտորոշումների են որոշվում։ Նրանք համաֆինանսվորման չափը նույնպես փոփոխվելու է»։

Համակարգը չի ենթադրում, որ պարտադիր պետք է աշխատողը վճարի։ Դա թողնված է գործատուի ցանկությանը։  «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանը վստահ է՝ նախագիծը դեռ փոփոխվելու է։ Նրա դիտարկմամբ ավեի հավասարակշռված համակարգի ներդման փորձ է  արվում։ Նա կարևորում է փուլային մոտեցումը, քանի որ վստահ չէ՝ համակարգը պատրաստ է, թե ոչ։ 

2019 թվականին, երբ Հայաստանում քննարկման էր դրվել առողջապահության հարկի ներդրման համակարգը, պարզ էր դարձել, որ ֆինանսական խնդիրների պատճառով բնակչության շուրջ 20.1%-ը չի հաճախում բժշկի: Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը։ Ցուցանիշը ամենաբարձրն էր  տարածաշրջանում: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը բուռն քննարկման արժանացավ։  Այն ժամանակ հայտարարվում էր, որ նախատեսվում է առողջության հարկի  ինստիտուտը ներդնել  2022 թվականից:Չնայած այդ պահին հետքայլի   պատրաստ չէին, ըստ էության հետքայլ կատարվեց։ 6  տոկոս ֆիքսված շեմն, ըստ էության, չեղարկվեց։ Նախարարությունում գիտեն՝  բնակչության 20 տոկոսն անգամ առողջության առաջնային օղակ չի դիմում: Այժմ դեռ մանրամասներ չեն հրապարակվում, թե կոնկրետ որ հիվանդությունների մասին է խոսքը։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը կարևորում է գործատուների մասնակցությունը համակարգի ֆինանսավորմանը։ Սա եվրոպական գրեթե բոլոր երկրներում ներդրված համակարգ է

«Գործատուները վճարում են, եթե ոչ գումարն ամբողոությամբ, ապա ճնշող մեծամասնությունը։ Կարևոր է, ո ր մարդիկ իմանանան՝ պետական փող, որպես այդպիսին, գոյություն չունի։ Դա նորից ֆինանսավորելու ենք մենք՝ հարկատուներս։ Մենք աշխատում ենք գործատուի մոտ, և նրա համար եկամուտ ենք գեներացնում։ Գործատուն ուղիղ պարտականություն ու շահագրգռվածություն պետք է ունենա, որ մեր առողջությունը լինի բարձր մակարդակի վրա»։

Միևնույնն է՝ գործատուն ինքն է որոշելու ֆինանսավորել, թե ոչ։ Առողջության ապահովագրության համակարգը նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ բնակչության համար, փուլային տարբերակով, մինչև 2027 թվականը՝ մասնակցության կամավոր ու պարտադիր բաղադրիչներով:

Back to top button