Գերդաստաններ

Մարտունիի «դարպասներից» մինչև ժայռակերտ քանդակներ Իտալիայում և Ֆրանսիայում․ «Գերդաստաններ»

Նա ապրում է Ֆրանսիայի Շատել Մոնտան քաղաքում, Ֆրանսիայի կերպարվեստի մասնագիտությունների ազգային խորհրդի անդամ է, նրա աշխատանքներին կարելի է հանդիպել Ֆրանսիայի Ավինյոն, Կլիշի, Իսի լը Մուլինո, Վոժուր, Օտան և այլ քաղաքներում, ինչպես նաև Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի տարբեր վայրերում։ Նա քանդակագործ և գեղանկարիչ Ռաֆայել Եկմալյանի որդին է։

2001 թվականին Իտալիայի Սարդինիա կղզու քաղաքներից մեկում արևոտ, շոգ օր էր, բազմություն էր հավաքված, որը նայում էին, թե ինչպես է քարե հսկայական ժայռը վերածվում քանդակի։ Այդ ժայռի վրա աշխատում էր հայազգի, այսօր Ֆրանսիայում ապրող քանդակագործ Հարություն Եկմալյանը։

Նրա պապը՝ Հարությունը, Էրզրումից գաղթել էր Գանձակ (Ելիզավետպոլ), հետո մեկնել Թիֆլիս, սկսել աշխատել բանկերում, նշանակվել գլխավոր հաշվապահ։ Ավագ Հարությունի որդիները Հակոբ և Ռաֆայել Եկմալյաններն էին, որոնք հետագայում տեղափոխվում են Աշտարակ։

Եղբայրներից Հակոբը Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ աշխատել է Օպերային պետական թատրոնի նկարիչ, իսկ հետո նաև դիմանկարիչ։ Նա կերտել է այդ ժամանակաշրջանի գրեթե բոլոր դերասանների դիմապատկերները, որոնք պահպանվել են մեր թատրոններում։
Ռաֆայել Եկմալյանը Հարությունի հայրն է։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Հայաստանի նկարիչների միության անդամ է եղել։ Նա Մարտունի քաղաքի մուտքը ազդարարող՝ ցորենի հասկը ձեռքին կնոջ քանդակի հեղինակն է։

Մարտունիից բացի նա հեղինակել է նաև Վարդենիսի «շքամուտքը», որը 1980 թվականին այնտեղ ապրող ադրբեջանցիներն ավերել են։ Այսօր կարող ենք տեսնել միայն շքեղ սյունը՝ զարդաքանդակներով։

Հարություն Եկմալյանն այսօր եվրոպական քաղաքներում ստեղծված շատ մոնումենտալ քանդակների հեղինակ է։ Քանդակագործը հիմնականում աշխատում է բացօթյա՝ հանդիսատեսի առջև, ինչի պատճառով միշտ հետաքրքիր հանդիպումներ են լինում աշխատանքի պահին։ Օրինակ՝ մի անգամ Իտալիայում նրան է մոտենում մի վանական, հարցնում է ազգությունը և, իմանալով, որ հայ է, հայտնում է իր կարծիքը հայերի մասին, ասում, որ նրանք շատ տաղանդավոր են։ Հետո վանականն իր պարանոցից հանում է մի երկաթյա խաչ ու նվիրում քանդակագործին։ Հարությունն այն ընդունում է որպես օրհնություն։

Մեծ հնչեղություն ունեն Ֆրանսիայի Վոժուռ քաղաքում դրված ֆրանսիական դիմադրության շարժման ղեկավարի՝ Ժան Մուլենի հուշարձանը, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք հուշարձաններ տարբեր երկրների քաղաքներում և բազմաթիվ Նա ապրում է Ֆրանսիայի Շատել Մոնտան քաղաքում, Ֆրանսիայի կերպարվեստի մասնագիտությունների ազգային խորհրդի անդամ է, նրա աշխատանքներին կարելի է հանդիպել Ֆրանսիայի Ավինյոն, Կլիշի, Իսի լը Մուլինո, Վոժուր, Օտան և այլ քաղաքներում, ինչպես նաև Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի տարբեր վայրերում։ Նա քանդակագործ և գեղանկարիչ Ռաֆայել Եկմալյանի որդին է։

2001 թվականին Իտալիայի Սարդինիա կղզու քաղաքներից մեկում արևոտ, շոգ օր էր, բազմություն էր հավաքված, որը նայում էին, թե ինչպես է քարե հսկայական ժայռը վերածվում քանդակի։ Այդ ժայռի վրա աշխատում էր հայազգի, այսօր Ֆրանսիայում ապրող քանդակագործ Հարություն Եկմալյանը։

Նրա պապը՝ Հարությունը, Էրզրումից գաղթել էր Գանձակ (Ելիզավետպոլ), հետո մեկնել Թիֆլիս, սկսել աշխատել բանկերում, նշանակվել գլխավոր հաշվապահ։ Ավագ Հարությունի որդիները Հակոբ և Ռաֆայել Եկմալյաններն էին, որոնք հետագայում տեղափոխվում են Աշտարակ։ Եղբայրներից Հակոբը Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ աշխատել է Օպերային պետական թատրոնի նկարիչ, իսկ հետո նաև դիմանկարիչ։ Նա կերտել է այդ ժամանակաշրջանի գրեթե բոլոր դերասանների դիմապատկերները, որոնք պահպանվել են մեր թատրոններում։

Ռաֆայել Եկմալյանը Հարությունի հայրն է։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Հայաստանի նկարիչների միության անդամ է եղել։ Նա Մարտունի քաղաքի մուտքը ազդարարող՝ ցորենի հասկը ձեռքին կնոջ քանդակի հեղինակն է։

Մարտունիից բացի նա հեղինակել է նաև Վարդենիսի «շքամուտքը», որը 1980 թվականին այնտեղ ապրող ադրբեջանցիներն ավերել են։ Այսօր կարող ենք տեսնել միայն շքեղ սյունը՝ զարդաքանդակներով։

Հարություն Եկմալյանն այսօր եվրոպական քաղաքներում ստեղծված շատ մոնումենտալ քանդակների հեղինակ է։ Քանդակագործը հիմնականում աշխատում է բացօթյա՝ հանդիսատեսի առջև, ինչի պատճառով միշտ հետաքրքիր հանդիպումներ են լինում աշխատանքի պահին։ Օրինակ՝ մի անգամ Իտալիայում նրան է մոտենում մի վանական, հարցնում է ազգությունը և, իմանալով, որ հայ է, հայտնում է իր կարծիքը հայերի մասին, ասում, որ նրանք շատ տաղանդավոր են։ Հետո վանականն իր պարանոցից հանում է մի երկաթյա խաչ ու նվիրում քանդակագործին։ Հարությունն այն ընդունում է որպես օրհնություն։

Մեծ հնչեղություն ունեն Ֆրանսիայի Վոժուռ քաղաքում դրված ֆրանսիական դիմադրության շարժման ղեկավարի՝ Ժան Մուլենի հուշարձանը, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք հուշարձաններ տարբեր երկրների քաղաքներում և բազմաթիվ այլ մոնումենտալ գործեր։

Back to top button