ԿարևորՍպորտ

Ճապոնիան և Իսպանիան փլեյ-օֆֆում են, Գերմանիան լքում է մրցաշարը

ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրում Ճապոնիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Իսպանիայի նկատմամբ։

Առաջին խաղակեսից հետո իսպանացիները հաշվի մեջ առջևում էին Մորատայի գոլի շնորհիվ։ Սակայն երկրորդ խաղակեսում, արդեն ավանդույթի համաձայն, Ճապոնիայի հավաքականի մարզիչ Մորիյասուն կատարում է փոխարինումներ, որոնք փոխում են այս հանդիպման ելքը։

Ճապոնիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթում է Էնրիկեի թիմին և առաջին տեղով դուրս գալիս փլեյ-օֆֆ։

Զուգահեռաբար ընթացող Կոստա Ռիկա-Գերմանիա հանդիպմանը կոստառիկացիները հաշվի մեջ առջևում էին 2-1 հաշվով, բայց Գերմանացիները կարողացան այդ խաղում ևս երեք գնդակ խփել և հաղթել 4-2 հաշվով։

Այսպիսով, Ճապոնիայի և Իսպանիայի հավաքականները դուրս եկան փլեյ-օֆֆ, գերմանացիները և կոստառիկացիները լքում են մրցաշարը։

Back to top button