Հայկական հարց

Հայկական պատվիրակության առաջարկը պառակտեց երիտթուրքերին․ «Հայկական հարց»

1902-ին Փարիզում երիտթուրքերի նախաձեռնությամբ գումարված օսմանյան լիբերալների առաջին համաժողովին մասնակցող հայ պատվիրակները պնդեցին, որ իրականացվող բոլոր բարենորոգումների վերահսկողությունը անհրաժեշտ է դնել եվրոպական պետությունների վրա։

Երիտթուրքերի լիբերալ թևի առաջնորդ Սապահ Էդ Դինն ի վերջո համաձայնեց դրան, որպեսզի հակասուլթանական ճակատը չպառակտվեր, սակայն արմատական թևի ղեկավար Ահմեդ Րիզան այն մերժեց։

Հայկական պատվիրակության այս առաջարկը բաժանեց երիտթուրքերին երկու մասի։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը։ «Երիտթուրքերը և Հայկական հարցը»՝ մաս 5-րդ։

Back to top button