ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերում ողջունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը:
«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի առաջնորդությունը՝ աջակցելու Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի, և մենք շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիայի Ազգային ժողովին համապատասխան բանաձևի միաձայն ընդունման համար»,- գրել է նա: