ԿարևորՀասարակություն

Հայ խոհարարները մի շարք մրցանակներ են նվաճել Expogast խոհարարության աշխարհի առաջնությանը

Նիդերլանդներում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանը ներկա է եղել նոյեմբերի 26-ից 30-ը Լյուքսեմբուրգում անցկացված Expogast l V&B Culinary World Cup խոհարարության աշխարհի գավաթի մրցանակաբաշխության արարողությանը, որին մասնակցել է նաև Հայաստանի խոհարարների թիմը՝ բաղկացած 12 հոգուց։

Expogast-ը, որն այս տարի նշում էր հոբելյանական 50-րդ տարեդարձը, մեկ հարկի տակ էր համախմբել միջազգային հեղինակավոր խոհարարների աշխարհի շուրջ 70 երկրից։

Հայ խոհարարները, որոնք հանդես են եկել «Հրուշակեղենի արվեստ անվանակարգում», մրցաշարի ընթացքում նվաճել են 1 ոսկե, 5 արծաթե, 3 բրոնզե մեդալ, արժանացան 3 պատվոգրի։

Expogast-ին 1-ին անգամ հայ խոհարարների թիմի մասնակցությանը մեծապես նպաստել էր միջազգային անվանի խոհարար TASTE OF PEACE JERUSALEM խոհարարների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Սարկիս Յակուբեանը։

Առաջնության շրջանակում հայաստանյան թիմը համագործակցության համաձայնագիր է ստորագրել խոհարարների հասարակության համաշխարհային ասոցիացիայի հետ Worldchefs — World Association of Chefs Societies, որով Հայաստան անունն այսուհետ պաշտոնապես իր տեղը կգտնի խոհարարության աշխարհի քարտեզի վրա։

Back to top button